Foto

Տուն չկա, չի գտնվում. Մասիսի մանկապարտեզում շուրջ 100 տեղահանված արցախցի է ապրում. տեսանյութ

Արցախցի Լենա Ավանեսյանին, եղբորորդու ու հարսի հետ բռնի տեղահանվածներով բնակեցված Մասիսի մանկապարտեզի մի անկյուն է հասել, խնդրում է՝ «մի փոքրիկ պատ ու դուռ»: Լենա տատիկն ուզում է այս անկյունից դուրս գալիս դուռը փակել, տան զգացողություն է ուզում:

Այս մանկապարտեզում բռնի տեղահանված շուրջ 100 արցախցի է ապրում: Արայիկ Հայրիյանը եղբոր, քրոջ ընտանիքների հետ մի խաղասենյակ են զբաղեցրել, շտապում են՝ երբ տուն կգտնեն.«Չի գտնվում, տուն չկա, հարցը թանկը չի, թանկին էլ մի տեղ կտեղավորվենք, տուն չկա»:

1718 արցախցի այսօր ապրում է հարմարեցված կացարաններում՝ մանկապարտեզներ են, մարզադահլիճներ, մշակույթի տներ ու նույնիսկ խաղատան շենքեր:

Մանրամասները՝ «Ազատության» վիդեոռեպորտաժում։