Կառավարության այսօրվա նիստից 14 րոպե հատկացվեց,
որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացնի Արցախից բռնի տեղահանվածների կառավարության
աջակցության ծարգրերը և դրանցից օգտվելու կարգը։
Եթե հաղորդագրության ձևով ներկայցվեր, ապա այն
մեկ-երկու նախադասությամբ կկազմեր, բայց 14 րոպե քարտային համակարգի կարևորության և
անհրաժեշտությամ մասին խոսվեց և տպավորություն ստեղծվեց, որ այդքան ժամանակ հատկացվում
է աջակցության շրագրերը քննարկելուն։ Նիկոլ Փաշինյանն էլ ամբողջացնում է Խաչատրյանի
և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքերն ու արձանագրում,
որ գոհ է իրենց թիմի կատարած աշխատանքից, որ հաջողվել է մի քանի օրում տեղահանվածներին
կացարաններով ապահովել և արդեն սկսել են 100 000 դրամ հատկացնել յուրաքանչյուր
բռնի տեղահանվածի՝ անկախ տարիքային սահմանփակումից։
Այս իշխանությունը, գոնե, ինքն իրեն հարց տվել
է, թե՞ ինչ է վերցրել արցախցիներից և ի՞նչ է տալիս փոխարենը, ապա նաև շնորհակալություն
ակնկալում։
Այս իշխանությունը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն
ուզում է Հայաստանը սարքել Ադրբեջան և իրենք եկել են «հեղափոխություն» են արել, որ
դա կանխեն, հետո ասացին, որ մանդատ չունեն Արցախի անունից բանակցելու, բայց հետո հայտարարեցին,
որ Արցախը Հայաստան է և վերջ։ Ավելի ուշ հիշեցին, որ 1991թ-ից կան միջազգային պայմանավորվածություններ,
որ Արցախը դարձնում են Ադրբեջան, որ պետք է իջեցնել Արցախի նշաձողը, միչև այն աստիճան,
որ ճանաչեն Արդբեջանի տարածքային ամբոջականությունը՝ Արցախը ներառյալ։
Ի՞նչ եք տարմադրում արցախցիներին, որ դեռ գոհ
եք՝ կացարան, որոնք համամատվում են կենդանիների պահման վայրերի հետ։ Արցախցիներ կան,
որ մինչ այժմ դեռ մեքենայում են քնում ու շարունակ վարձով տան են փնտրտուքներում։ Նրանց
կացարանով ապահովում են կա՛մ իրենք, կա՛մ ՀՀ շարքային քաղաքացիները, կամ էլ հասարակական
կազմակերպությունները։ Մինչ այժմ ՀԿ նախագահները դեռ մահճակալ, բարձ և վերմակ են փնտորում,
որ տրաադրեն այդ մարդկանց։ Ի դեպ՝ Արցախ գնալիս,
հենց նրանք էին տաք բուխարու կողքին հյուրի համար նախատեսված լավագույն մահճակալն ու
անկողին առաջարկում և բնավ դրա կարիքը չուներին։ Ասում եք 100 000 դրամ եք տալիս
յուրաքանչուրին հետո 40 000+10 000
կտաք վարձի և սննդի համար։
Իսկ այդ որոշումներ ընդունող կազմով երբևէ մտածե՞լ
եք, թե ի՞նչ եք վերցրել նրանցից։ Դուք նրանցին խլել եք հայրենիք, ոչ տուն, այլ՝ օճախ,
30 տարի աջեցրած այգի, որից պիտի շուտով նուռ քաղեին, ամենցավոտը նրանից նույնիսկ իրենց
որդիների շիրիմներն եք խլել։ Ամեն օր ապրել այն գիտակցմամբ, որ որդուդ գերեզմանը թշնամու
ձեռքում է, պղծվելու է, ի՞նչ արժե, ըստ իշխող վարչախմբի։ Նրանցից ոչ մեկ ձեզինց գումար
չէ, որ ուզում, այլ՝ իրենց հայրենիքը, որը 30 տարի պահել են իրենց որդիների, ամուսինների
ու հայրերի արյան գնով։
Նրանցին շատերն այսօր իրենց հագուստ տվող մարդկանցից շատ
ավելի լավ ֆինասական պայմաններում են ապրել և ի վերջո իրենք պատրաստ են այս իշխանությանը
մի քանի անգամ ավելի վերադարձնել այդ գումարները, միյան թե իրենց հայրենիքում հայկական
անձնագրով շարունակեն անվտանգ ապրել։
Մարդիկ միշտ էլ դիմացինին սեփական արշինով են
չափում։ Եթե նույնիսկ նժարին ֆինասն է, ապա այս քաղաքական թիմը նույնիսկ դրանում չի
հաջողում։ Պարզապես պետք է հիշել Արպրիլյան և 44 օրյա պատերազմները, թե ինչպես էր Սփյուռքը
միահամուռ և կազմակերպված օգնություն ուղարկում Հայաստան, իսկ հիմա այդ կազմակերպություններից
և անհատներից մի քանիսն են միայն օգնության ձեռք մեկնում։ Սա նույնպես այս իշխանության
վարած քաղաքականության արդյունքն է։ Օրինակ՝
որևէ մեկի համար միչև հիմա պարզ չէ թե որտե՞ղ են Համահայկական հիմնադրամին փոխանցված
գումարները։ Ով էլ ամեն դեպքում տարանջատում է իշխանությանն ու ժողովրդին և փորձում
է օգնության ձեռք մեկնել, անհատապես է իր օգնությունը հասցնում քաղաքացիներին։ Սա ոչ
թե պարծենալու, այլ՝ գլուխը ևս մեկ անգամ կախելու առիթ է։









