Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Լավրովոն ու Աբդոլլահիանը հանդես են եկել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքներն արագ վերսկսելու օգտին։
Բացի այդ՝ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի քանի հարցեր:









