Հարավային Կովկասում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում, ԱՄՆ-ի միակ նպատակը տևական խաղաղության և կայունության ապահովումն է։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Բրյուսելն ու Վաշինգտոնը ապակայունացում են բերում Հարավային Կովկասում։
Նա նաև ընդգծել է Արցախի ժողովրդի մարդասիրական կարիքների և իրավունքների ապահովման կարևորությունը։









