Foto

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը:

Նույն որոշմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանին: