Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը կկայանա հոկտեմբերի 13-ին Բիշքեքում։
Այս մասին նա հայտնել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում։ Ըստ Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության՝ հեռախոսազրույցը եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետն ասել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարողանա մասնակցել խորհրդի նիստին։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։









