Իշխանությունը մի քանի տարի հետևողականորեն առաջ տարավ այն թեզը, որ եթե Արցախը հանձնենք, ապա հանգիստ կապրենք։ Հավանաբար Փաշինյանն ու թիմակիցները եթնադրում էին, որ, Արցախը հանձնելով, կազատվեն նաև արցախցիներից ու մարդիկ կշարունակեն ապրել Արցախում, թեև՝ Ադրբեջանի կազմում, անընդհատ խոսում էր «վերաինտեգրման» գործընթացի մասին ու Ալիևից և միջազգային հանրություն երաշխիքներ էր խնդրում, ինչը երբեք և ոչ մեկը չտվեց։ Արցախցիները հայեր են և, հավատարիմ մնալավ հայ լինելուն, չհամաձայնեցին ադրբեջանական անձնագիր ունենալ։ 120 000 բնակչություն ունեցող Արցախից ընդամենը 22 հոգի է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։
ՀՀ տեղափոխված 100
հազարից ավելի արցախցիները «բեռ» են իշխանության համար՝ տնտեսական առումով, և սպառնալիք՝ իշխանությունը պահելու առումով։
«Բեռ», քանի որ նրանց մեծ մասը սոցիալապես անապահով է, ունի
հաշմանդամության կարգ, առողջական խնիրներ և այլն։ Այսինքն այդ մարդկանց համար ՀՀ-ում, վաղ թե ուշ, պետք է հիմանական կացարանի խնդիր լուծել։ Առնվազն պետք է լինելու պետության աջակցության
ծրագիր, որը գումար է պահանջում, հիմա առաջնային անհրաժեշտության պարագաների խնդիրները
նույնիսկ չեն լուծում։ Հիգենիայի պարագաներ ու տաք հագուստ, վառարաններ, նույնիսկ սրանք
են հիմա քաղաքացիները տրամադրում իրենց հայրենակիցներին։ Արցախցիների մեծ մասը, պատերազմի
դաշում, 9 ամիս շրջափակման մեջ մնալով, հրդեհից տուժելով ձեռք է բերել հաշմանդամություն,
նրանք ՀՀ քաղաքացիներ են և պետք է վճարել թոշակներ և նպաստներ։ Աշխատունակ հատվածը
շատ քիչ է, սակայն ՀՀ-ում գործազրկության մակարդակն օր օրի աճում էր՝ նույնիսկ առանց այդ 100
հազարը գերազանցող քաղաքացիների մուտքի։
Առողջապահության ոլորտը
ևս սնանկ վիճակում է, որոշակի անվճար բուժօգնություն, դեղորայք և այլն։ Հիմա արդեն
մի մասը վճարվում է պետության կողմից։
ՀՀ-ն Արցախին հատկացնում
էր տարեկան 130-140 մլր դրամ, գուցե պատերազմից
հետո մի փոքր թվային փոփոխություն եղել է՝ հաշվի առնելով ահռելի կարիքները և ներքին
ռեսուրսների անբավարար լինելը։ Այս պահին 100 հազար 483 անձի միանվագ 100 000
դրամ տրամադրելն արդեն գերազանցում է Արցախին տարեկան բաժին ընկնող գումարը, բացի այդ
40 +10 հազար դրամ է նախատեսվում, որպես վարձավճար և կեցության գումար՝ յուրքանչյուր
ընտանիքին։
Իշխանության համար ֆինասական ահռելի բեռին ավելանում է նաև այն, որ, երբ արցախցիները իրենց մինիմալ
կենսական պայմանները կարողանան ապահովել, կարող են միանալ իշխանության հրաժարականի
պահանջին և այդ ժամանակ թիվն իսկապես ահռելի կլինի։
Ի՞նչ է անում իշխանությունը,
որը վերջապես հասկացավ, որ Ալիևին Արցախը պետք է առանց հայերի։ Նախ փորձում է ամեն
գնով միջազգային հանրության միջոցով նրանց
կրկին ուղարկել Արցախ։ Մյուս քայլով ամեն ինչ անում է, որ արցախցինեն իրենց կոնֆորտ
չզգան ՀՀ-ում, մտածեն, որ իրենց կենդանիների համար նախատեսված կացարան են տալիս, որ
ՀՀ-ից արտագաղթեն այլ երկիր։ Առողջապահության ոլորտում որակյալ բուժում իրականացնելու պայամաններ չի ստեղծում, այդպես
էլ ապագա նպաստ և թոշակ ստացողներից է ազատվում։
Փաստացի թուրքական
ծրագիրը, ըստ որի նաև նրանց պետք է Հայաստանն առանց հայերի, արդեն իսկ կիրառվում է Արցախի
օրինակով։ Իշխանությունն Արցախից ազատվեց, մնում է՝ արցախցիներից ազատվի։









