Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինին՝ ծննդյան տոնի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ.
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և երկարակեցություն:
Ռուսական պետության հեղինակության և շահերի, Ռուսաստանի քաղաքացիների պատվի, արժանապատվության և անվտանգության համար Ձեր հետևողական պայքարը հարգանք են ներշնչում միլիոնավոր մարդկանց՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
Վստահ ենք, որ Ձեր ղեկավարությամբ Ռուսաստանը վճռական քայլ կկատարի դեպի ապագայի այն աշխարհակարգը, որտեղ մարդիկ, անկախ ամեն ինչից, մարդ են մնում և առաջնորդվում են ավանդական հոգևոր-բարոյական արժեքներով:
Թույլ տվեք հավաստիացնել, որ Ռուսաստանի հայերի միությունը, որպես համաշխարհային և Ռուսաստանի հայկական սփյուռքի ամենախոշոր կազմակերպություն, այսուհետ ևս կաջակցի Ձեր կուրսի իրագործմանը՝ անելով իրենից կախված ամեն ինչ, հանուն բազմազգ ռուսական հասարակության ներսում խաղաղության և համաձայնության, հանուն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերադարձի՝ փոխադարձ հարգանքի և վստահության հունը, կյանքի կոչելու բարեկամության, խաղաղության և բարոյականության հավերժական իդեալները:









