Foto

Եվրամիությունը 25 մլն եվրո օգնություն կտրամադրի Հայաստանին

Եվրամիությունը ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկելուն պես։

«Մենք հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո, ես այսօր Հայաստանի վարչապետին կասեմ, որ ուրախ ենք այս գումարը կրկնապատկել՝ հասնելով 10,2 միլիոն եվրոյի, և ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք հատկացնում Հայաստանի բյուջեին»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Եվրահանձնաժողովի ղեկավարն ասաց, որ Գրանադայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը։