ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է POLITICO-ի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության նախօրեին ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության եռակողմ հանդիպման անցկացման մասին՝ նշելով, որ այդ հանդիպման նկարագրված մանրամասները չեն համապատասխանում իրականությանը.
«Ոչ այնպես, ինչպես նկարագրված է այդ նյութում, այդպես չէ, կան բազմաթիվ անճշտություններ, բազմաթիվ սխալներ: Որոշակի շփումներ Ղարաբաղի հարցով, իսկապես, եղել են»,- լրագրողներին ասել է նա։
Միաժամանակ Պեսկովն ընդգծել է. «Բայց սրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել է, որ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և այդ շփումների փաստը գաղտնիք չէ։ .
«Գաղտնիների մասին չգիտեմ. ԱՄՆ-ն և ԵՄ-ն դիմել են մեզ։ Խնդրել են հանդիպում անցկացնել, նույնիսկ կասեի՝ ինչ-որ շփումներ ստեղծելու համար։ Նախանշվել է հանդիպման նպատակը, և հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վերջ»,-նշել է նա
Ավելի վաղ Politico թերթը
գրել էր, որ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի թեմայով հանդիպում են անցկացրել Թուրքիայում՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական գործողության մեկնարկից առաջ։