Foto

Եվրոպայի մեղսավոր լռությունը արցախահայերի բռնի տեղահանման հարցում շատ լուրջ է. Մասիմիլիանո Սալինի

Եվրոպայի մեղսավոր լռությունը Արցախի (հող, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ) քրիստոնյա բնակչության բռնի տեղահանման հարցում շատ լուրջ է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է եվրախորհրդարանական Մասիմիլիանո Սալինին։

«Հանձնաժողովի եւ Խորհրդի դրամատիկ անհամարժեքությունը չի կարող լռեցնել Եվրոպական խորհրդարանի ձայնը, որը վճռականորեն դատապարտում է, թե որքան անընդունելի է այն, ինչ կատարվում է հայ ժողովրդի հետ»,- նշել է նա։