Այն ինչ տեղի ունենցավ Արցախում և շարունակվում է կատարվել Հայաստանում` կանխատեսվում էր 5 տարուց ավելի։ Հնարավոր բոլոր հարթակներից ու պատեհ առիթներով բոլորս խոսում ու բարձրաձայնում էինք մեզ սպասող պատուհասի մասին։ Այդ օրերին, հավանաբար շատերդ կհիշեք, որ նման թեզերի մասին բարձրաձայնողները ոչ միայն իշխանության սազանդարների, այլ հանրային լայն շրջանակների կողմից անարգանքի սյունին էին գամվում և տարբեր հայհոյանքների ու լուտանքների ենթարկվում։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը, հանրային ողջ սեգմենտին հիպնոսի ենթարկած, շարունակում է իրականցնել այն առաքելությունը, ինչի համար 2018-ին տապալեց ՀՀ պետական կարգը և ոչնչացրեց երրորդ հանրապետությունը։ Արցախի հանձնումը, որպես իր գլխավոր ու առանցքային նպատակ և իր քաղաքական գործունեության հիմնական առաքելություն համարող Փաշինյանը, հիմա արդեն կարող է հանգիստ շունչ քաշել. դեռևս 30 տարի առաջ գավառական խմբագրի և համալսարանից դուրս մնացած «աբիժնիկի» մոլուցքն այլև կատարված փաստ է։
Ասվածի հետ կապված մի քանի նկատառում՝
որից հետո կանեմ առանցքային նկատառումներ ևս. ասպես՝ Փաշինյանի կողմից իշխանության
գալուց ի վեր անընդհատ շահարկվում էր Արցախի թեման։ Նախ նա հայտարարեց, որ Արցախի բանակցությունները
սկսում է սեփական կետից, որից հետո հրապարակավ նշեց, թե բանակցությունների մանրամասների
մասին իմացել է Ալիևից (թողնում եմ բոլորիդ երևակայությանը, թե ինչ շեշտադրումներով
և սոուսով է Իլհամը Նիկոլին պատմել Արցախի բանակցությունների կուլուարների մասին)։
Շատ կարճ ժամանակ անց, իր մեկ այլ հայտարարության մեջ, Նիկոլը խոսում էր Արցախի հարցի
լուծման այնպիսի տարբերակի մասին, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի, ադրբեջանցիների
և արցախահայության համար։ Իսկդեպքերի հետագա ընթացքն ավելի հետաքրքրացավ. Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ իրենց միջազգային հարթակներում
ստիպում են «Արցախի թեմայով բանակցությունների նշաձողի իջեցում», հետո ընդհանրապես
հրաժարվեց նախ «Արցախ» ձևակերպումից, իսկ ացվելի ուշ՝ բուն Արցախից։
Այս մարազմատիկ մղձավանջի վերջաբանը եղավ այն, որ Պրահայում նա փաստացի հրաժարվեց Արցախից՝ այն ճանաչելով Ադրբեջանի տարածքային
ամբողջականության մի բաղադրիչ, ինչից հետո ողջ թիմով լծվեց այս թեմայի տիրաժավորմանը։
Վերջում եղան մի քանի մինի պատերազմներ, 9-ամսյա բլոկադան և վերջ։
Հիմա, երբ այս ամեն ինչը տեղի է ունեցել
մեր բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով, ՔՊ-ականները, փոխանակ մկան ծակին հազար թուման
տալով սսկված մնան, փորձում են վեկտորները թեքել և հերթական անգամ «մեղավորներ» նշանակել։
Հիշում ենք, թե ինչքան ծանր տարան Շահրամանյանի՝ Արցախի նախագահ ընտրվելու փաստը, իսկ
հիմա յոթերորդ երկնքում են, երբ Արցախի նախագահը ստորագրել է Արցախի պետական համակարգի
լուծարման մասին ակտը։ Սա նրանց համար իսկական երկնային մանանա էր, որպեսզի կապիտուլյացիայի
թեման ևս բարդեն ընդդիմադիր սեկտորի վրա, ինչին, ի դեպ, այսօր ականատես եղանք խորհրադրանում՝
երբ փաշինյանական խմբակցության անհայտ ծագում ունեցող մի քանի անհայրենիքներ պաթոսախեղդ
կոկորդ էին պատռում և
փորձում փրկվել պատմության
խարաններից։
Ժամանակակից քաղաքագետներից մեկը ժամանակին
մի շատ հետաքրքրիր միտք էր ասել. «Անասունը կյանքում չի կարող մարդ
դառնալ, բայց մարդը հանգիստ դառնում է անասուն»։
Արմեն Հովասափյան









