Հայաստանը էներգետիկ կախվածության մեջ է Ռուսաստանից՝ գազ, միջուկային վառելիք, էլ. ցանցեր, Հրազդանի կասկադ և այլն: Եթե նույնիսկ Նիկոլի այս վայրենի հակառուսական հիստերիայից հետո էլ Ռուսաստանը չթանկացնի գազի գինը, Նիկոլն ամեն ինչ անելու է դրանից հրաժարվելու համար: Եթե ոչինչ էլ չլինի՝ Վրաստանի տարածքում գազատարը միշտ էլ կարող է «վնասվել» կամ պայթել. հիշե´ք 90-ականները: Սկզբից իր ընտրամբոխին կհամոզի, թե գազն Իրանից կգնենք, բայց էլի կկանգնեցնի կատարված փաստի առաջ՝ երբ Ռուսաստանից այլևս գազ չի գալիս, իսկ Իրանը չի տալիս կամ Ամերիկան չի թողնում, ու մեզ ստիպողաբար «կնստեցնի» ադրբեջանական գազի վրա: Հասկանում եք չէ՞, թե դրա վերջն ինչ է լինելու, դրա դիմաց ինչով ենք վճարելու: Եթե այս ամենին ավելացնենք այն, որ Թուրքիան էլ պահանջում է ատոմակայանը փակել, ապա պատկերը կամբողջանա: Իսկ գուցե դա՞ նկատի ունեն Թուրքիան ու Ադրբեջանը, երբ հայտարարում են, թե «միջանցքի» հարցը չեն ցանկանում ուժով լուծել: Նիկոլը հայ ժողովրդի ու Հայաստան պետության ողնաշարը ջարդելու ամենադաժան սցենարն է ստորագրել ու անշեղորեն իրագործում է: Նա իր պատկերացրած «նոր» Հայաստանը «կառուցելու», այսինքն տարածաշրջանում աշխարհաքաղաքական «հեղաշրջում» կատարելու մոլուցքով ոչնչացնում է ամենը, ինչը սպառնում է իր իշխանությանն ու անձնական անվտանգությանը, ինչը կխանգարի նրան կատարել Թուրքիայի ու Ադրբեջանի պատվերը: