Foto

500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կապահովի Արցախից բռնի տեղահանված մեր 500 հայրենակիցների ամենօրյա անվճար սնունդը:

Սկսած հոկտեմբերի 3-ից՝  նրանց կսպասարկեն Երևանի Արաբկիր (Կոմիտասի պողոտա 49)  համայնքում Արա Աբրահամյանի միջոցներով արդեն 25 տարի գործող բարեգործական ճաշարանում:

Ցանկացողները կարող են գրանցվել և ամբողջական տեղեկատվություն ստանալ՝ զանգահարելով +374 91 34 48 04 հեռախոսահամարով: