Foto

Մոտակա ժամերին Ստեփանակերտում կմեկնարկի Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մոտակա ժամերին Ստեփանակերտում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի աղբյուրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ստեփանակերտում տեղի կունենա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որին մասնակցելու է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Հանդիպման հիմնական թեման կոմունալ ու տնտեսական հարցերն են։