Foto

Օգնությունն ավելացնելուց բացի, սպառնալիքները կասեցնելու միջոցներ են անհրաժեշտ. Ինյարիտու

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Գորիսում է, այնտեղից էլ հանդես է գալիս Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու միջոցներ ձեռնարկելու կոչով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսից տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հազարավոր հայեր ժամանում են այնտեղ՝ փախչելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից:

«Մարդասիրական օգնության անհրաժեշտ ավելացումից բացի, անհրաժեշտ է միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու համար»,-նշել է Ինյարիտուն: