ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել որոշում, ըստ որի ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրամադրվի միանվագ 100,000 դրամ աջակցություն՝ առաջնային կարիքների բավարարման նպատակով։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Այս պահին մշակվում են ծրագրի ընթացակարգերը, որից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կհրապարակի դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։









