Երեկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, իր պաշտոնավարման 19-րդ օրը, Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով` որոշում է ընդունել մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթական կազմակերպությունները, ինչպես նաև Լեռնայն Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։ Հոդվածը սահմանում է հանրապետության նախագահի լիազորությունները, սակայն հոդվածի 24 դրույթներից և որևէ մեկը չի սահմանում, որ հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարել պետությունը: Այս դեպքում նախագահնը նույնիսկ Ազգային ժողովն արձակելու իրավունք չունի, քանի որ ԱԺ-ի ձևավորման 1 տարին դեռ չի լրացել:
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Vesti.am- ի հետ զրույցում շեշտեց, որ աշխարահում որևէ պետության նախագահ պետությունը լուծարելու լիազորություն չունի, սակայն փորձում է նման որոշման տրամաբանական բացատրություն գտնել: «Մեր իրավաբանների հիմանական խնդիրն այն է, որ կարծում են՝ իրավաբանությունն ավելի բարձր է քաղաքականությունից: Բոլորի համար էլ պարզ է, թե ինչ է իրականունում տեղի ունեցել՝ ադրբեջանական զինված հարձակման արդյունքում Արցախն ամբողջությամբ գրավվել է նրանց կողմից և խաղաղ բնակչության անվտանգ ելքի պայմաններից մեկը դա է եղել: Այս իրավիճակում այլ բան քննարկելը, կարծում եմ, տեղին չէ»:
Հնարավոր է արդյո՞ք, նման հրամանագիր ստորագրելուց հետո, ստեղծել վտարանդի կառավարություն: Աշխարհում շատ պետություններ ու ժողովուրդներ են պարտվել պատերազմում, բայց հաճախ ստեղծել են վտարանդի կառավարություններ, փորձել են ու հաճախ նաև հաջողել են հարմար պահին կրկին վերականգնել կորսվածը՝ պետականությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը: Միայն Երկրորդ համաշխարհայինի ժամանակ այդպես վարվեցին ֆրանսիացիները, լեհերը, նորվեգացիները և այլն: Ադրբեջանցիները մինչև հիմա «Ղարաբաղից» ընտրված պատգամավորներ ունեն իրենց մեջլիսում, մինչև հիմա տարբեր միջազգային կառույցներում խոսում են Հայաստան վերադառնալու, «Արևմտյան Ազերբայջանի» և այլնի մասին:
Ռուբեն Մելիքյանն
ասում է այս մասին խոսելը նպատակահարմար չէ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում կան հայեր, որոնք ցանկանում
են տեղափոխվել հայրենիքի այլ հատված՝ Հայաստանի Հանրապետություն: Հորդորում է այս իրավիճակում
առավել ուշադիր լինել խոսքում, գործողություններում և հրապարակումներում:









