Foto

Դատարանը Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մարաբյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքները և Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով.

«Ես մի անգամ այդ հակակոռուպցիոն դատարանների բուրգը համեմատել եմ ստալինյան տռոյկաների հետ: Ես սխալվել եմ: Ստալինյան տռոյկաները շատ ավելի ազնիվ էին իրենց ռեպրեսիաների մեջ»: