Չփորձեք հանձնվել, թևաթափ լինել ու հուսահատվել, մտքներովդ չանցնի հրաժարվել Արցախից:
Տնից կարող ես հեռանալ, կարող են քեզ ուժով հեռացնել, բայց քո տունդ ու հայրենիքդ քո մտքից ու սրտից չեն կարող հանել:
Մենք դեռ կվերադառնանք Արցախ, մեր տուն, մեր հող ու ջուր, կլինի դա մեկ ամսից, մեկ տարուց կամ հինգ տարուց, միևնույնն է, մենք վերադառնալու ենք Արցախ:
Սա պետք է դառնա մեր ազգային հավատն ու գաղափարը, որի շուրջ կմիավորվենք, կարարենք, կշենացնենք, կուժեղանանք ու ճիշտ պահին կհարվածենք:
Կարևորը որ հավատանք մեր ուժերին, հավատանք, որ կարող ենք, ու կանենք, հաստատ կանենք:
Ով է ասել, որ հայրենիքը միայն մեկ անգամ են ազատագրում . . .