Foto

Ցեղասպանության հետ կատակ չեն անում․ Հրանտ Խաչատրյան

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՏԱԿ ՉԵՆ ԱՆՈՒՄ
(Նոր դուռը չի բացվում, որովհետև հինը ժամանակին չենք փակում)
ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ
Նախկին ու նոր ղեկավարներին, նրանց արբանյակներ սևերին ու սպիտակներին։
ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ովքեր քաղաքականության մեջ բաց են թողել իրենց ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ.
Խոսքերը խոսքեր, բայց կեցվածքը մատնում է մարդու էությունը։
- Մի պահ մեկուսացե՛ք, ՁԵԶ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՆԱՅԵ՛Ք, խոստովանե՛ք ինքներդ ձեզ, ապաշխարհե՛ք ու վերագնահատե՛ք ձեր ուղեգիծը։ Կարող եք կառչած մնալ օտարի փրփուրներից, բայց դրանով մի խաթարե՛ք ազգի պատմական հիշողությունը։
Բոլորիդ տեսել ենք, բոլորիդ արած լավն ու վատը գիտենք․ Բոլորդ ել փառքով սկսել եք ու անփառունակ վերջացրել։
Գիտենք ձեր խոսքի ու գործի արժեքը, ձեր կառավարման արդյունքները։
Սակայն գոյատևման համար դաժան կռվում՝ համախմբման փոխարեն դրանց արծարծումը կեղտոտ սպիտակեղենը հրապարակ հանել է հիշեցնում ու տանում է ազգային ներուժի էլ ավելի պառակտման։ Այսօր տարբեր, բայց լայն զանգվածների կողմից բոլորդ պիտակված եք որպես օտարի գործակալներ։
Մի բավարարվե՛ք ձեր արած լավով ու մի վախեղե՛ք վատի համար պատասխանատվությունից։ Պատմության կտրվածքով դա անխուսափելի է։
Մի ստեիպե՛ք ապրելու համար պայքարի ընդունակ սերնդին ձեր մեջ տեսնել չարյաց փոքրագույնը։
Մեր գլխին կախված չարիքն արդեն այնքան մեծ է, որ նրա փոքրագույնը նոր զանգվածային ցեղասպանության սկիզբն է ու ահագնացող վտանգը։
Ապրելու, զարգանալու համար «բարեհաջող» մազապուրծ լինելը անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։
Նոր կերպարը չի փրկում ձեր սպառված էությունը …
Առանց նախապայմանների վերադարձրե՛ք ժողովրդից վերցրած անմուրհակ պարտքն ու ետ քաշվե՛ք։
Ու ԹՈ՛Ղ դրանով ծնվի ու սնվի, ձեր կործանած քաղաքական դաշտի ավերակներից վեր հառնի քաղաքական նոր սերունդը՝ որը տեսնում է ապագայի փարոսը։
Արե՛ք դա բաց, թափանցիկ՝ այն կոգևորի հայությանն ու կսթափեցնի աշխարհին։
Գուցե դա չփրկի ձեր մարմինն ու նյութականը, բայց կբարձրացնի պայքարի ոգին, կբացի ձեր հոգու փրկության ճանապարհը։
ՈՒտոպիա է, ռոմանտիկա ասածս, բայց այն հայակենտրոն այլընտրանք չունի։
Թո՛ղ հերթով ու շատ արագ լուսանցքում հայտնվեն նրանք, ովքեր այլընտրանք չեն առաջարկում ու աշխարհին կշարունակեն նայել օտարի վանդակավոր պատուհանից։
ԿԵՑՑԵ՛ պատմական փորձով ու նոր գիտելիքով զինված ԱԶԱՏԱՏԵՆՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ