Foto

Բուհ-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից մեկը

«Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ» ընկերությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։ ԶՊՄԿ-ն և բուհն ունեն համագործակցության բազում հուշագրեր։ Սա մասնավար-բուհ լավագույն  համագործակցություններից է։ Բուհը պատրաստում է ուսանող, ով ավարտելու հետո պատրաստի աշխատակից է ԶՊՄԿ-ի համար։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի բազմաթիվ ուսանողների վարձավճարը հոգում է հենց ԶՊՄԿ-ն։ Նրանցից մեկը Քաջարան համայնքի բնակիչ Վարդան Վարդանանն է։ Սովորում է բուհի 3-րդ կուրսի Լեռնային գործ բաժնում։ Ուսման 440 000 դրամ վարձավաճարն, արդեն երկու տարի է, փոխանցում է ԶՊՄԿ-ն։  Ասում է, որ ուսման վարձի փոխահատուցումն օգնում է, այդ գումարն աշխատելու մասին մտածելու փոխարեն, կենտրոնանալ ուսման վրա։ Ավարտելուց հետո վստահ է, որ աշխատանքի կանցնի ԶՊՄԿ-ում, որպես ինժեներ։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան