Foto

ՔՊ թիմը նոր մեղավոոր և պատասխանատու է գտել. անունը հնչեցնելու պարտականությունը վստահվել է Մելքոնյանին

«Մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ այնտեղ իշխանություն փոխվեց։ Մի ամիս էլ չէր անցել, որ այնտեղ իշխանություն էր փոխվել։ Մենք տեսանք, թե իշխանության եկած նոր ուժերը ինչ գեղեցիկ ձևով Արցախը հանձնեցին։ Իրենք կապիտուլյացիայից էին խոսում, բայց կապիտուլյացիան իրենք իրենց ձեռքով ստորագրեցին»։ Այս մասին այսօր  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։

ՔՊ- ական պատգամավորը, հավանաբար, մոռանում է, որ Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահ է ընտրվել սեպտեմբերի 9-ին, իսկ ռազմական գործողությունները վերսկսվել են սեպտեմբերի 19-ին: Առնվազն օբեկտիվ է, որ Շահրամանյանը չէր հասցնելու որևէ  գործողության պատրաստվել, հատկապես այն դեպքում, երբ դեռ չէր հասցրել կառավորություն չձավորել: Մելքոնյանը գուցե լավ չի հիշում, որ 44 օրյա պատերազմը սկսվել էր, իրենց քաղաքական ուժի իշխանության գալուց 2 տարուց ավելի ժամանակ անց, սակայն իրենց ղեկավարն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այդ ընթացքում չի հասցրել բանակցել, թեև մի քանի անգամ հասցրել էր հանդիպել Ալիևի հետ, նույնիսկ վերելակային առնաձնազրույց էին ունեցել:

 Մելքոնյանին պետք է հիշեցնել նաև, որ հիմնական կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրողը իրենց քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, որը քաղաքագետների և դիվանագետների մակարդակում շրջանառվում է, որպես կապիտուլացիա:

Հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ հայտարարում էր, թե ինքն է անձամբ հրաման տվել, որ Կովսականից  զորքը հետ քաշվի, իր գիտությամբ առանց որևէ փաստաթղթի հանձնվեց Աղավնոն, Սուսը, Բերձորը,  ինքն էր Գորիս-Կապան ճանապարհն անվանում Էլվազլի և ի վերջո, որպես հիմնական բանակցող Հայաստանի ղեկավարն առաց Արցախի կարծիքը հաշվի առնելու հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Ի վերջո ՔՊ-ական թիմն այս անգամ էլ գտավ համապատասխան մեղավորներին՝ Արցախում 10 օր կառավարած նախագահն ու ինչպես վերջերս ընդունված է Ռուսաստանը, բայց իրենք ու իրենց թիմը միշտ «ազնիվ են, արդար ու ժողովրդավար», շուտով ԵՄ առաքելության ներկայացուցիներն էլ, հավանաբար նման զեկույցով հանդես կգան:

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան