Foto

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ․ «Հայաքվե»

«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, «Հայաքվե»-ի աջակից Ռուբեն Վարդանյանին։ 

Խստորեն դատապարտում ենք թշնամի պետության այս հակաօրինական քայլը և պահանջում ՀՀ իշխանություններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»։