Foto

Այն ի՞նչ հաջողվեց Բաբայանին, կհաջողվի՞ մյուսներին

Vesti.am –ի տեղեկություններով, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և Շտապ օգնության ծառայության այն բժիշկները ովքեր մեկնում են Արցախ՝ աջակցություն ցուցաբերելու տուժածներին, ովքեր ունեն հայկական բանակի զինվորական ծառայությունը հավաստող գրքույկ, չեն կարող մեկնել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:  Արցախ են մեկնում կանայք և սովետական բանակի ծառայություն անցած անձինք:

Կամիր խաչի հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին Vesti.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իրենց ներքին կարգավորվող գործառույթների մասին տեղեկություն չի կարող տրամադրել:

Առողջապահության նախարարության մամուլի բաժնից էլ հայտնեցին, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում:

Այս տեղեկություններին զուգահեռ հայտնի է դառնում, որ Հայաստանում է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Արցախի հերոս (հրաժարվել է 1997թ) Սամվել Բաբայանը:

Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ Բաբայանին հաջողվեց ճողոպրել և առաջիններից մեկը հասնել Հայաստան: Սամվել Բաբայանը հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշում է, որ սպորտային հագուստով և գլխարկով իրեն չեն ճանաչել ու կարողացել է հեշտությամբ հատել սահմանը:  Քաղտեխնոլոգ  Ամեն Բադալյանը թերահավատ է այս հարցում:  Մասնագետը Vesti.am-ի հետ զրույցում հիշեցրեց Հակարիի կամրջից առաջին առևանգված քաղաքացու՝ Վագիֆ Խաչատրյանի դեպքը: «Բանն այն է, որ Խաչատրյանին մեղադրում են Սամվել Բաբայանի վարորդը լինելու մեջ  և ձերբակալում են, իսկ Բաբայանին՝ ոչ, առնվազն տարօրինակ է: Եթե Բաբայանն այլ զարտուղի տարբերակով չի եկել, ապա, հավանաբար, կա պայմանավովածություն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև: Պետք չէ մոռանալ, որ նրանք համախոհներ են: Բաբայանն էլ այս իշխանության համախոհն է և նրան պարզապես թույլ են տվել երկիրը լքել»:

Այս խառնաշփոթ հարցերին իրականում պատասխաններ կտա ժամանակը, եթե Արցախից կարողանան դուրս գալ նաև ՀՀ իշխանությանը ոչ հաճո զինվորականները, ապա գործարքը կարելի բացառել, իսկ հակառակ դեպքում պետք դիտարկել նաև հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված Բաբայանի մեկ այլ միտք, որ ինքն Ադրբեջանի իշխանությունից տեղեկություններ է ստացել և փոխանցել է հայկական կողմին:  ԱԱԾ-ն առայժմ այս դրվագին չի անդրադարձել:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան