Լեռնային Ղարաբաղից սեփական ավտոմեքենայով ուղևորվող անձանց Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում առայժմ չուղևորվել դեպի ՀՀ, որպեսզի ճանապարհի ծանրաբեռնվածությունը նվազի։
Նշվում է, որ հաշվի է առնվել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորներին և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին շտապ բուժօգնություն ստանալու կարիքը։
«Մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը»,– ասված է հաղորդագրությունում։









