Foto

Կարմիր բերետավորները հիմա կեղծ զեկուցագիր են գրում. Արեգնազ Մանուկյան

Անդրանիկ Թևանյանի նկատմամաբ վարչական վարույթ է իրականացվում, այդ մասին լրագրողներին հայտնել է ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

««Ժողովրդավարության բաստիոնում» քաղաքացիներին բերման են ենթարկում ընդամենը քայլելու, և բարձրախոսով խոսելու համար: Դա ընդամեննն իրազեկման ակցիա էր, ոչ թե՝ անհնազանդության: «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն իր թիմակիցների հետ բուհերով էր ակցիա իրականացնում՝ տեղեկացնելով Հայաստանի և Արցախի հետ տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների մասին»,- ասել է Արեգնազ Մանուկյանը:

Ըստ նրա, կարմիր բերետավորներն, առանց զգուշացնելու կամ ողջամիտ ժամկետ տալու, բերման են ենթարկել Թևանյանին և հիմա կեղծ զեկուցագիր են գրում, իբր խանգարվել է դասապրոցեսը: Պատգամավորը վկայում է, որ բարձրախոսի ձայնը շատ ցածր է եղել և դասախրոցեսին խանգարել չէր կարող:

Անդրանիկ Թևանյանի հետ բերման են ենթարկվել ևս 9 քաղաքացի, որոնցից 4-ը ակցիայի հետ որևէ առնչություն չեն ունեցել:

Արեգնազ Մանուկյանի հարցազրույցի տեսանյութը: