Foto

Պաշտոնական տվյալներով 20, ըստ ականատեսների՝ ավելի քան 100 զոհ. Բեգլարյանը` պայթյունի մասին

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով, ականատեսների խոսքով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Պաշտոնապես կա 290 վիրավոր, տասնյակ մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են։ 20 մարդ մահացել է։ Շատերը անհետ կորել են»,– գրել է նա։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախի հիվանդանոցներ են տեղափոխվել 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Նրանցից 7–ը մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է Դատաբժշկական փորձաքննության բյուրո։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են, և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։