Foto

էրդողանը ժամանեց Նախիջևան. կքննարկեն Հայաստանի հետ քառակողմ հանդիպման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Նախիջևան։

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ Թուրքիայի ղեկավարը կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը, ինչպես նաև Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։

Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Անկարայի առաջարկած հանդիպումը Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։