Foto

Ավելի քան 200 բերման ենթարկված կա, բայց բողոքի ակցիաները շարունակվում են

Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են: Այս մասին հայտնում է Ազգային կոմիտեի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին բերման ենթարկվածների թիվն արդեն անցնում է 200-ը։

Ընդդմադիր պատգամավորները և փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։