Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին։ Նման դիտարկմամբ է հանդես եկել «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդը՝ X -ի իր միկրոբլոգում։
«Էրդողանն այցելում է Նախիջևան՝ առաջ մղելու և պարտադրելու Հայաստանի ինքնիշխան տարածքով ցամաքային ճանապարհով բացել Թուրքիան Ադրբեջանին կապող Զանգեզուրի միջանցքը՝ առանց Հայաստանի կողմից որևէ առարկության: Սա լավ նորություն չէ նաև Հնդկաստանի համար, քանի որ այն (միջանցքը) նախատեսված է ակտիվացնել պանթուրքիստանական ճանապարհը դեպի Քաշմիրի (Հնդկաստան) դարպասներ»,- նշել է Անանդը՝ ավելացնելով, որ Հնդկաստանի անվտանգությանը սպառնացող վտանգը ծրագրված է Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակի կողմից։ Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին»։









