Foto

Պետության սուվերենությունն ու պետականությունը կործանում են հենց այդ սուվերենության ու պետականության մասին բարձր գոռացողները

Պետության սուվերենությունն ու պետականությունը կործանում են հենց այդ սուվերենության ու պետականության մասին բարձր գոռացողները:
Հատկապես, եթե այդ գոռգոռոցի ու աղմուկի հետևում թաքնված է բացառապես իշխանությունն ամեն գնով պահելու հիվանդագին մոլուցքը:
Հատկապես, եթե այդ գոռգոռացողները տարրական գիտելիք չունեն ոչ ինքնիշխանության, ոչ պետականության մասին:
Հատկապես, եթե այդ գոռգոռացողներն ունեն ծայրաստիճան ծայրագավառային հոգեբանություն և մտածելակերպ, ուղղակի այդ ծայրագավառը գտնվում է թուրանական տարածքում:
Ինքնիշխանության ու պետականության գերեզմանափորներն ամենաբարձրն են գոռում պետականության ու ինքնիշխանության մասին . . .