Foto

Բոբ Մենենդեսը ժամանակավորապես լքել է պաշտոնը կաշառակերության մեղադրանքների պատճառով

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը ժամանակավորապես լքել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ազդեցիկ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը՝ կաշառակերության մեղադրանքների պատճառովհայտնում են BBC-ն և Reuters-ը։

ԱՄՆ արդարադատության նախարարության դատախազները պնդում ենոր Մենենդեսը և նրա կինը՝ Նադինըհարյուր հազարավոր դոլարներ են ընդունել Եգիպտոսի կառավարությանը օգնություն հատկացնելու դիմաց։

Մենենդեսին վերջին 10 տարվա ընթացքում երկրորդ անգամ են մեղադրում կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Սենատորը մեղադրվում է երեք հանցագործության մեջայդ թվում՝ կաշառակերության, դավադրության մասնակից լինելու մեջհայտնում է CNN-ը։

Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին միացել է Նյու Ջերսիի դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդներին՝ կոչ անելով Մենենդեսին հրաժարական տալՆահանգապետն ասել էոր«ենթադրյալ փաստերն այնքան լուրջ ենոր վտանգում են» սենատորի՝ իր աշխատանքը կատարելու կարողությունը:

Մենենդեսը և նրա կինը մեղադրվում են սենատորի վրա ազդեցության դիմաց «հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու մեջ», ասվում է հրպարակված դաշնային մեղադրական եզրակացության մեջՄեղադրանք է սպառնում նաև Նյու Ջերսիից որպես գործընկերներ և գործարարներ նկարագրված երեք անձանցԲոլոր մեղադրյալները չորեքշաբթի օրը կներկայանան դաշնային դատարան։

Մենենդեսըորին հաջորդ տարի սպասվում է վերընտրությունուրբաթ օրը հերքել է մեղադրանքներըՍենատի մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը հայտարարել էոր Մենենդեսը ժամանակավորապես կհեռանա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։