ՀՀ Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, շարունակում է գտնվել «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Լևոն Քոչարյանի հիվանդասենյակը հսկվում է ոստիկանների կողմից: Նրանցից մեկը քաղաքացիական հագուստով է: Նրանց այնտեղ գտնվելն անօրինական է:
Vesti.am-ի հետ զրույցում ոստիկանները ոչ մի հարցի չպատասխանեցին, սակայն տեղեկացրեցին, որ իրենք Շենգավիթի բաժնի աշխատակիցներ են և իրենց այնտեղ գտնվելու մասին կարելի է հարցերն ուղղել Ոստիկանության Շենգավիթի բաժին կամ Ոստիկանության լրատվական ծառայությանը։ Տարօրինակ է, որ ըստ Լևոն Քոչարյանի փաստաբանի՝ Ալեքսանդր Կոչուբաևի նախաձեռնված չէ, որևէ քրեական վարույթ, իսկ ոստիկանները կարող են հսկել ձերբակալվածին, կալանավորվածին և քրեադատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձի։
Թեև Ալեքսանդր Կոչուբաևի համար զարմանալի է, թե ինչո՞ւ էին հիվանդասենյակի մոտ ոստիկաններ, սակայն փաստը չէր անհանգստացնում, ոչ փաստաբանին, ոչ էլ Լևոն Քոչարյանին։
Նշենք, որ սա այս օրերին ոստիկանության կողմից իրականացված միակ անօրինական գործողությունը չէ:
Միայն այսօր արդեն կա 98 բերման ենթարկված , որոնց հանդեպ կիրառվում է բիրտ ուժ։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ երեկ ուղիղ եթերով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ իրենք գործի են դնելու «պողպատե մանդատը», ուստի քաղաքացիները շարունակում են ենթարկվել բռնության և ոստիկանների կողմից հակաօրինական գործողությունների։
Նյութը՝ Աննա Ավետիսյանի










