Մեր զինված ուժերը հաջողությամբ կանխել և կանխում են ցանկացած աշխարհաքաղաքական և սահմանային փոփոխություններ, Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:
«Հայերի իրավունքները և նրանց դրությունը հարգելը անհրաժեշտություն է։ Այնպիսի կերպով, որ տարածաշրջանում պետք է պահպանվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները, և ամբողջությամբ պահպանվեն միջազգայնորեն ճանաչված սահմանները» , - ասել է Ռաիսին։