Foto

Արցախում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ զոհվածների հուղարկավորության հարցերով զբաղվելու համար

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման հետ կապված հարցերով զբաղվելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ։

Այն տեղակայվել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության գլխավոր մասնաշենքում (Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54) ։


Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գործում է (047) 94-28-57 հեռախոսահամարը: