ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: Vesti.am -ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը նշեց, որ Լևոն Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ նախնական ախտորոշմամբ փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի ցնցում: Ստացված մարմնական վնասվածքները գնահատվում են միջին ծանրության։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից:









