Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել՝ արցախցիների գրառումները տարածելիս՝ չթիրախավորելու համար։
«Հայրենակիցներ, էս պահին շատ կարեւոր ա հասկանալ, որ արցախցիք պատանդ են։ Ու իրենցով կարող է սկսեն զբաղվել ադրբեջանական հատուկ ծառայությունները։ Զգուշավոր տարածեք գրառումները, փորձեք հնարավորինս փակել անունները։ Չատերում միացրեք ինքնաջնվող տարբերակը։ Մարդիկ վտանգի տակ են, պետք է զգուշավոր լինեք, մինչեւ հասկանանք, ինչ է կատարվում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Մարտիրոսյանը։









