Foto

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ևս մեկ հանդիպում կանցկացնեն

Եվլախում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են սոցիալական և հումանիտար բնույթի հարցեր։

Մասնավորապես, նշվել է վառելիքի հատուկ կարիքի մասին։

Ադրբեջանական «APA» կայքը հայտնում է, որ Արցախի ներկայացուցիչները հայտարարել են «մթերքի տեսքով մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին»։

Նշվում է նաև, որ շուտով կկայանա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների ևս մեկ հանդիպում։