Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ մարդիկ հուսահատ իրար են փնտրում։
«Զանգահարում են ՄԻՊ գրասենյակ՝ իրենց հարազատների մասին գոնե ինչ-որ նորություն իմանալու համար։
Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ»,- «X»-ում գրել է Արցախի ՄԻՊ-ը։









