Հանդիպմանը քննարկվելու է Արցախից բնակչության տեղահանման, ՀՀ տեղափոխելու հարցերը, Եռաբլուրում լրագրողներին ասաց պատգամավորը։ Նրանց մեծ մասը ցանկանալու է տեղափոխվել ՀՀ, մի մասը միգուցե ցանկանա մնալ իր պատմական հողում` իր տանը և չհեռանալ։
Շատ մարդիկ կան, որ այսօր քննադատում են Արցախի իշխանություններին ռուս խաղաղապահների ներկայացրած փաստաթղթի ստորագրման համար, մինչդեռ ՀՀ իշխանությունները Արցախին միայնակ են թողել։
Խաղաղության այն թեզը, որ ՀՀ իշխանություններն առաջ են տանում, դա թուրք–ադրբեջանական տանդեմի խորամանկությունն է` նրանց նպատակը ոչ միայն Արցախն է, այլև ՀՀ–ն է։
ՀՀ–ն իր անկախությունը ձեռք է բերել հենց արցախյան շարժման արդյունքում։ Այսօր` ՀՀ Անկախության օրը, Փաշինյանն Արցախն ամբողջովին հանձնեց Ադրբեջանին։ Կարելի է ասել` մեր անկախության վրա նա մի մեծ քար նետեց։









