Foto

Կիրառում են ԱԹՍ-ներ, ռազմական ավիացիա. Ադրբեջանի ագրեսիան ղեկավարում են թուրք գեներալները

Լայնածավալ ռազմական գործողությունները մինչ այժմ շարունակվում են և ոչ մի վայրկյան ինտենսիվ հրետակոծությունները չեն դադարել։ Հիմնականում ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում Արցախից հայտնեց կովկասագետ Հովիկ Այվազյանը։

Նա ընդգծեց, որ 2020 թ-ի պատերազմի ակտիվ ֆազան միայն սառեցվել է ու ստացել սողացող պատերազմի բնութ։ «Հենց այդ ընթացքում իրականացված հանցագործությունների համար անպատժելիությունը կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար, որպեսզի այս ցեղասպան քաղաքականությունն ու ագրեսիան իրականացնի»։

Նա նշեց, որ հիմնականում կիրառում են ԱԹՍ-ներ, ռազմական ավիացիա, տարբեր հեռահար հերտանային միջոցներ և այլ զինտեխնիկա։ Թիրախավորում են հիմնականում քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչի արդյունքում քաղաքացիական շրջանում վիրավորներ և զոհեր ունենք»։

Ավանեսովի դիտարկմամբ՝ Ադրեջանի այս ռազմական գործողությունները ղեկավարում են թուրք գեներալները։ «Այս պահին Թուրքիայից տարբեր ռազմական հրահանգիչներ գտնվում են Ադրբեջանում, որոնք էլ համակարգում են Արցախի դեմ հերթական ցեղասպանական քաղաքականությունը։ Սա ևս վկայում է այն մասին, որ Թուրքիան անմիջապես ներգրավված է այս պատերազմի մեջ և ղեկավարում է այս հերթական ցեղասպանաքականությունը»։