Foto

ԿԽՄԿ-ն կոչ է անում հարգել ԼՂ-ի քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում ապահովել ԿԽՄԿ կանոնավոր և անարգել հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը։ Այս մասին նշվում է ԿՄԽԿ հայտարարության մեջ։

«ԿԽՄԿ-ն կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելու, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի իրենց պարտավորությունների։

ԿԽՄԿ-ն հայտնում է, որ բժշկական անհրաժեշտ պարագաներ է հասցրել երկու հիվանդանոց, առաջիկայում ծրագրում է նոր մատակարարումներ անել։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում կանոնավոր և անարգել հասանելիություն ապահովել, որպեսզի շարունակենք օգնության հասնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ։