Foto

Բրազիլիան, Արցախի խնդրով, միջազգային ձևաչափով երկխոսության կոչ է արել

«Բրազիլիայի կառավարությունը մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում նորացված լարվածությանը, հատկապես հաշվի առնելով այն ազդեցությունը խաղաղ բնակչության վրա։ Բրազիլիայի կառավարությունը կրկնում է, որ կայուն լուծման լավագույն ուղին խաղաղ երկխոսությունն է, հատկապես բանակցային երեք հարթակների (Բրյուսել, Մոսկվա և Վաշինգտոն) միջոցով»,- ասվում է Բրազիլիայի ԱԳՆ-ի կայքում։

Հայտարարության տեքստի համաձայն՝ Բրազիլիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ միասին կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում հումանիտար և անվտանգության իրավիճակին։


Աղբյուրը՝ News.am