«Եվրոպացիները հանուն
Արցախի» նախաձեռնության շրջանակներում Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի,
Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և ՄեծԲրիտանիայի հայ համայնքների ղեկավարներըսեպտեմբերի 15-ին առցանց հանդիպում են անցկացրել՝ քննարկելունախաձեռնության առաջիկա անելիքները։
Մասնակիցները վերահաստատել են արցախահայությանն ու վերջինիս ինքնորոշման հիմնարար
իրավունքին իրենց հաստատուն աջակցությունը,որպես գոյաբանական
անհրաժեշտություն՝Ադրբեջանի էթնիկ զտումների շարունակական քաղաքականության պայմաններում։ Շեշտվել է` ինքնորոշման իրավունքնարցախահայության պարագայում
հավասարազոր է սեփական
հայրենիքում կյանքի, անվտանգության և արժանապատվության անքակտելի իրավունքին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի քանի հիմնական
ծրագրեր։
Գլխավոր թեման հոկտեմբերի 1-ին Բրյուսելում կայանալիք համաեվրոպական բողոքի ցույցն է, որի նպատակն է Եվրոպայում բարձրացնել Ադրբեջանի
կողմից արցախահայության նկատմամբ կիրառվող ապօրինի ամբողջականշրջափակման վերաբերյալիրազեկությունը
և Եվրոպական միության, ինչպես նաևանդամ պետությունների գործադիր
մարմիններիցպահանջելարդյունավետ քայլեր ձեռնարկել այդաղետին վերջ տալու համար:
Բողոքի համաեվրոպական
ակցիան եվրոպահայերի և մարդու
իրավունքների ջատագովների համար կծառայի որպես միասնական միջոց՝մտահոգություններարտահայտելու ԵՄ, Մեծ Բրիտանիայի իշխանությունների հասցեին, ինչպես նաև պահանջելու՝ գործել հռչակված հիմնարար արժեքների ոգով: Նույն օրը բրյուսելյան ցույցին զուգահեռ, հայ համայնքներըեվրոպական այլ երկրներում ևս
կկազմակերպեն հանրահավաքներ վերը նշված պահանջներով։
«Եվրոպացիները հանուն
Արցախի» նախաձեռնության անդամները նպատակ ունեն համատեղ գործողությունների և համառ
քարոզչության միջոցով արցախահայության ձայնը լսելի դարձնել Եվրոպայում։ Որպես եվրոպական
երկրների քաղաքացիներ, ովքեր հավատում են մարդու իրավունքների անձեռնմխելիությանը,
այս հարթակի անդամները նաև ակնկալում են ԵՄ, ինչպես նաև Միացյալ Թագավորության ղեկավարությունից,
որպեսզի վերջիններս օգտագործեն իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր արդյունավետ լծակները՝
կասեցնելու Ադրբեջանի կործանարար քաղաքականությունը թե՛ Հայաստանի Հանրապետության,
թե՛ Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հետագա գործողությունների մասին կտեղեկացվի հընթացս։
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը համաեվրոպական
համագործակցային հարթակ է, որը ստեղծվել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչների
կողմից։ Այն նպատակ ունի պաշտպանելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության
հիմնարար իրավունքները, Եվրոպայում բարձրացնելու
իրազեկվածությունը ադրբեջանական կործանարար քաղաքականության հետևանքով արցախահայության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ
և ներգրավելու եվրոպական քաղաքական կառույցներին այս մարտահրավերները չեզոքացնելու
գործում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.europeansforartsakh.eu
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
19. 09․2023թ․









