Foto

Ոչ թե քաղաքային, այլ՝ քաղաքական ապտակ

Երևանի ավագանու ընտրություններում իշխանությունները ողջ կազմով ու հնարավորությամբ լծվել էին Ավինյանի քարոզարշավին՝ փորձելով իրենց համար ցանկալի արդյունք գրանցել։ Ավելին, քարոզարշավի վերջին օրերին անձամբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ոչ միայն խոսել ավագանու ընտրությունների կարևորության և իրենց թիմի համար առանջային նշանակություն ունենալու մասին, այլ մասնակցեց ու իր դեմագոգիկ ելույթով ամփոփեց քարոզարշավը։

Թվում էր, թե հերթական անգամ գործ ունենք փաշինյանական մարազմատիկ իրականության հետ, և Երևանը ընտրելու  է հերթական նիկոլականին։ Սակայն, իրադարձությունները գլխիվայր շուռ եկան ու իշխող քաղաքական խունտան ստացավ 32 տոկոս ձայն․ այս անգամ Նիկոլին «հավատաց» ընդամենը 75 463 հոգի։ Իսկ ընդդիմադիր ուժերը՝ «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան դաշինք» և «Հանրային ձայն» կուսակցությունները միասին՝ 44 տոկոս ձայն։ Ինչ վերաբերվում է «Հանրապետություն» կուսակցության 11  տոկոսին, ապա դրանք Փաշինյանի ձայներն են, որով նա իրեն «ապահովագրում» էր՝ մտածելով կանխել սցենարային բացառությունները։ Պետք է նշենք նաև, որ Երևանի ավագանու այս ընտրություններն «աննախադեպ» էին նրանով, որ ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ ունեցան ամենաքիչ մասնակցությունը․ ընտրություններին մասնակցել են Երևանի ընտրողների ընդամենը 28 տոկոսը։

Քարոզարշավի ժամանակ իր խոսքում, եթե դա իհարկե կարելի է երկրի ղեկավարի խոսք անվանել, նա հերթական անգամ հիշեց իր սիրելի ասֆալտն ու բորդյուրը, բայց ամենակարևոր՝ բանալի, բառնմիտքն այն էր, որ  «Երևանի ավագանու այս ընտրությունն իր համար չափազանց կարևոր են», և որ «սա ոչ թե քաղաքային, այլ քաղաքական ընտրություններ են»։ 

Ստացվում է, որ Երևանում, հավաքելով ընդհանուր ընտրողների 8 տոկոսը, Նիկոլը քաղաքական ապտակ ստացավ երևանցուց և հասկացավ իր քաղաքական իրական կշիռը։ Ավելին, եթե նույնիսկ ինչ-ինչ պայամաններում իշխանությունը քաղաքապետ ունենա, միևնույն է՝ դա հաղթանակ չի դառնալու:

Ըստ էության՝ սա առաջին ընտրություններն էին 2018-ից հետո (իսկ դրանք քիչ չէին), երբ ՔՊ-ն չկարողացավ հավաքել իրեն այդքան անհրաժեշտ «50+»-ը: Իսկ եթե նիկոլը գնում է կոալիցիայի որևէ ուժի հետ (թեկուզ դա լինի իր տակ պառկած որևէ մեկը), դա արդեն էապես թուլացնում է իր ուժերն ու լիքը ռեսուրս է ծախսելու ամեն անգամ, որ այդ ուժը չթռնի:

Իսկ հիմա՝ ուշադրություն, քանի որ հետաքրքիր է․ երկրորդ պատճառը հոգեբանական է: Իշխանական թիմում հասկացան, որ իրենք անպարտելի չեն, ու «թուրը ոնց ուզի՝ չի կտրելու»: Սա անխուսափելիորեն բերելու է կասկածների, հուսահատության, ինչը թույլ է տալու ձայներ փախցնել ՔՊ-ից ու խարխլել բռնապետական համակարգը:

Շատ չձանձրացնելով՝ ամփոփենք և հավելենք, որ հիմա ՔՊ-ն տենդագին փորձելու է կեղծիքներ անել, եթե դա չստացվեց, ապա կփորձի դիմել ռեպրեսիաների, ինչը էլ ավելի է թուլացնելու իրենց դիրքերը ու 100 հազար ակտիվ ու ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքացիների՝ն մղելու է իրենց ընտրության պաշտպանությանը:

Արմեն Հովասափյան