Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այսօր, սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։ Հիշեցնում ենք, որ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանրադառնան վերահաշվարկի դմումներին։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի համաձայն բոլոր ընտրատարածքներում տեղի կունենան
առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն վերահաշվարկի աշխատանքները կսկսեն այսօր՝ սեպտեբերի 19-ին ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։
Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել յուաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինրչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։