Foto

Արցախի ՊԲ-ն հակատանկային ական չի տեղադրել, դիվերսիոն ներթափանցում չի եղել․ ԱՀ ՊՆ

Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում  և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին`  ժամը 03:45-ի սահմաններում  մահացել է երկու քաղաքացիական անձ,  հերթական ապատեղեկատվությունն  է։