Foto

Հնարավոր է՝ առաջիկա օրերին Վերին Լարսում կուտակումներ լինեն․ ուղևորությունը պլանավորեք նախապես

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ Անցակետում իրականացվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, կահավորման, ճանապարհների երեսպատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։

«Ռոսգրանստրոյը» քաղաքացիներին հորդորում է պլանավորել ժամանակը՝ Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս: