Foto

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Շուշիի շրջանում՝ կիրառելով հրաձգային զենք

Սեպտեմբերի 17-ին ժամը 00։30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։